38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բանակցության սեփական կետ

Բանակցության սեփական կետ
02.11.2023 | 17:26

Շատերը հիշում են, որ 2018 թվականին վարչապետի աթոռին հայտնված անձին լրագրողները հարցնում էին Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների ընթացքի մանրամասների մասին։ Ընդհանրապես քսան տարի ընթացող բանակցային գործընթացի մանրամասներին անտեղյակ այդ անձը, յուրահատուկ գռեհիկ պատասխան տվեց։

Բա թե` ինչ պետք է, այն էլ բանակցում ենք և ես բանակցելու եմ իմ սեփական կետից։ Անցան հինգ տարիներ և սեփական կետից բանակցողը տապալեց ամեն ինչ։

1. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց միջնորդ երկրների հետ շփման ամբողջ գործընթացը։

2. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի հետ համագործակցությունը։

3. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց ռուս հայկական համագործակցության հիմք միջպետական պայմանագրի ողջ տրամաբանությունը։

4. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց Ադրբեջանի հետ հնարավոր արժանապատիվ հաշտության կնքելու հնարավորությունները։

5. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց Ադրբեջանի հետ սկսված ռազմական բախման ղեկավարումը, մոբիլիզացիա, բանակի մատակարարումը։

6. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց պատերազմի ժամանակ անջատում հանուն փրկության միջազգային իրավական գործընթացը։

7. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց ռուսական կողմի առաջարկած հրադադարի հնարավորությունը։

8. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների արտաքսումը։

9..Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց Նոյեմբերի 9-ի համաձայնագրով պայմանավորվող կողմ ՀՀ պարտավորությունների կատարումը։

10. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց Արցախի մնացորդների պաշտպանության կազմակերպումը։

11. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

12. Հայաստանի քաղաքական ղեկավար անձը տապալեց Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գաղափարը թեկուզ և Ադրբեջանի կազմում։

Վերոհիշյալ կետերի շուրջ ՀՀ ղեկավար կոչեցյալի բուռն գործունեության արդյունքում, Հայաստանը հայտնվել է անկախության և ընդհանրապես պետականության կորստի շեմին։ Աննախանձելի և վտանգավոր այս վիճակում հայտնվելու պատճառների շարքում պետք է առանձնացնել մի քանիսը։

1. Հաշվետվողականության բացարձակ բացակայությունը։

2. Տվյալ անձի անպատրաստ, անգետ, անխորհուրդ, վոլյունտարիստ անձնական հատկանիշները։

3. Կառավարման համակարգը կուսակցական տգետներով, պատահական տխմարներով լցնելու ցինիկ համառությունը։

4. Միջազգային հարաբերություններում բացառիկ անտեղյակության շնորհանդեսը։

5. Ազդեցիկ հավաքներին, ղեկավարների հետ հանդիպումներին յուրահատուկ գեղջկական ներկայացումը, ընտանիքի ոչ քաղաքական հետագիծ ունեցող անդամների շքերթով։

Պատճառների այս շարքն էլ կարելի է շարունակել, բայց կա մեկ գլխավոր պատճառ։ Դա հաշվետվողական, թափանցիկ, ժողովրդավար աշխատանքի բացարձակ բացակայությունն է։

Այո՛, և օրինակների համար պետք չէ հեռու գնալ։ Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում ընդգրկված է եղել 31 հարց, որից զեկուցվել է ընդամենը մեկը։ Եվ նման մերժելի գործելաոճ է ցուցադրում այն քաղաքական անձի խմբակը, ով բառացիորեն կոկորդ էր պատռում հանրաքվեների օգտակարության, թափանցիկ կառավարչական քննարկումների, սոցիալական հարցերի շուրջ փորձագետների, լրագրողների հետ սերտ կապի անհրաժեշտության մասին։ Սեփական անձի անվտանգության քոսով տարված ղեկավարը մոռացել է շատ խոստումներ, շատ ելույթներ, շատ առաջարկներ։ Ինքնապահ քենը և ուժային, պատժիչ կառույցների անվերապահ անձնական նվիրվածության դիմակահանդեսը այդ անձին կտրել են իրականությունից, որի արդյունքները ողբալի են լինելու երկրի ու պետության, էթնոսի, հայրենիքի համար։

Սթափվելու կոչ չենք անում, ընդամենը մարդկանց հիշեցնում ենք, որ երկրի սահմանադրական հիմքերը վտանգված են և պետք է լրջորեն խորհել, քննել, հասկանալ թե ուր է տանում երկիրը սեփական կետից բանակցող այդ անձը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ